IELTS և TOEFL
Քննությունների վերապատրաստում և թեստավորում

IELTS

Մենք կազմակերպում ենք IELTS-ի դասընթացներ 2 մոդուլների համար  (academic և general). Ժամանակակից մոտեցումը և նորարարական մեթոդները, որոնք կիրառվում են դասավանդման ընթացքում, օգնում են ուսանողներին արագ ընկալել նյութը և ձեռք բերել բոլոր անհրաժեշտ հմտությունները` թեստը հաջող հանձնելու համար:

Դասընթացի համառոտ նկարագիրը`

  • քննության ձևաչափի բացատրություն և վերլուծություն
  • չորս ասպեկտների(listening, reading, writing and speaking) համար անհրաժեշտ հմտությունների ներդաշնակ և զուգահեռ զարգացում
  • reading-ի և listening-ի գործնական թեստեր յուրաքանչյուր դասին
  • կանոնավոր գրավոր հանձնարարություններ և բանավոր թեստեր, սխալների ուղղում և օգտակար խորհուրդներ մասնագետի կողմից
  • թեմատիկ բառապաշար
  • շաբաթը 1 անգամ ամբողջական, իրականին մոտ թեստեր` ուսանողի առաջընթացը ստուգելու համար

TOEFL

Մենք առաջարկում ենք  TOEFL IBT դասընթացներ ուսանողներին,որպեսզի նրանք բարելավեն իրենց հմտությունները`  թեստը հանձնելու համար:Դասերը վարում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

TOEFL IBT դասընթացի նպատակներն են`

  • օգնել ուսանողներին ընկալել թեստի տարբեր նրբությունները
  • օգնել նրանց զարգացնել և ամրապնդել հմտությունները, որոնք գերակշռում են թեստում
  • օգնել նրանց ստանալ հնարավորինս բարձր միավորներ

 

Դասընթացի համառոտ նկարագիրը`

  • թեստի ձևաչափի և անհրաժեշտ հմտությունների մանրամասն բացատրություն
  • կանոնավոր գրավոր հանձնարարություններ, օգտակար նշումներ և խորհուրդներ մասնագետի կողմից
  • ամբողջական, իրականին մոտ թեստ` շաբաթը 1 անգամ

IELTS և TOEFL IBT փորձնական թեստ

Մեր հաստատությունում  IELTS և TOEFL քննություններ հանձնողները  կարող են, մինչ իրական քննության գնալը, հանձնել  փորձնական թեստ` իրենց գնահատականը հնարավորինս ստույգ իմանալու համար:Նրանք կարող են`

  • ստանալ նախնական անվճար խորհրդատվություն
  • հանձնել փորձնական թեստ, որի գնահատականը 99% ճիշտ հավանականությամբ համընկնում է իրական քննության գնահատականի հետ
  • ստանալ անվճար խորհրդատվություն փորձնական թեստից հետո

Փորձնական թեստի արժեքն է` 3000 դրամ: