Շաբաթվա տարբեր օրերին մեզ մոտ անցկացվում են տարատեսակ քննարկումներ և հանդիպումներ անգլերեն լեզվով: Կարող եք գրանցվել դրանցից ցանկացածին և բարելավել Ձեր անգլերենը:
Հանդիպումներն իրենց մեջ ներառում են`

  • ֆիլմի դիտումներ
  • մաֆիա խաղեր
  • քննարկումներ տարբեր արդիական թեմաներով
  • սեմինարներ և այլն

Ինչպես նաև, ունենք BBC ակումբ հատուկ ընթերցասերների համար:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են կարդալ անգլերեն, կարող են մասնակցել շաբաթը 1 անգամ մեր կողմից կազմակերպած քննարկումներին և ընթերցումներին:
Դասերի ընթացքում քննարկում ենք նախապես ընթերցած գրքերը (գրականությունը տրամադրվում է մեր կողմից և իր մեջ ներառում է դասական գործերից մինչև ժամանակակից գործեր), վերլուծում ենք կերպարները, բանավիճում ենք և այլն:
Ի դեպ, մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի իմացության միջին մակարդակ: