ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մենք անցկացնում ենք վերապատրաստման հատուկ դասընթացներ` նախատեսված սկսնակ և դասավանդման փորձ ունեցող ուսուցիչների, ինչպես նաև անգլերեն լեզվի կենտրոններում դասավանդող մասնագետների համար: Վերապատրաստման ընթացքում ուսուցիչներն ուսումնասիրում են դասավանդման նորագույն մեթոդները, տիրապետում են տարբեր հմտությունների` անգլերենի բոլոր ասպեկտներն ավելի հետաքրքիր և պատկերավոր բացատրելու համար:

Վերապատրաստման դասընթացը բաղկացած է տեսական և գործնական բաժիններից: Դասընթացի վերջում ուսուցիչները հանձնում են քննություն` դեմո դասերի տեսքով:

IELTS ԵՎ TOEFL ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Անգլերեն լեզվի մասնագետները կարող են նաև մասնակցել մեր 5 օրյա IELTS և TOEFL  ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին: Ծրագրի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթանում են ամբողջ քննության ընթացակարգին և վերապատրաստման ավարտից հետո կարող են սկսել դասավանդել:Դասերի ընթացքում ուսումնասիրվում են քննության 4 ասպեկտները (listening, reading, writing and speaking) և բոլոր անհրաժեշտ հմտությունները` վերոնշյալ ասպեկտներն արագ և արդյունավետ դասավանդելու համար:

Դասընթացի տևողությունը 10 ժամ է (5 օր` 2 ժամ) և այն արժե 15 000 դրամ:

Գումարն իր մեջ ներառում է նաև վկայական: