Ընդհանուր տեղեկություն

Մենք նորարարական անգլերեն լեզվի ուսումնական հաստատություն ենք, որի նպատակն է` ապահովել մեր ուսանողներին առօրյայում և գործնականում անհրաժեշտ անգլերենի գիտելիքներով:
Մեր հաստատությունում աշխատում են հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք նվիրված են իրենց գործին` օգնելու Ձեզ հասնել Ձեր նպատակին:
Մենք մշակել ենք անգլերենի դասավանդման մեր ուրույն մեթոդը, որը հեշտացնում է սովորելու գործընթացը և հնարավորություն է տալիս ուսանողներին` յուրացնել լեզուն հաղորդակցման միջոցով: Դասերն անցկացվում են բացառապես անգլերեն լեզվով` հաճելի և ընկերական մթնոլորտում: