Մեր հաստատությունում իսպաներենի դասընթացներն անց են կացվում հատուկ մշակված ծրագրով և բացառապես իսպաներեն լեզվով:
Հմուտ դասախոսական կազմը, եվրոպական հրատարակչության գրքերը և բազմաթիվ audio վարժությունները նպաստում են իսպաներենի արագ զարգացմանը:
Դասընթացը բաղկացած է 6 մակարդակից (A1-C2): Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 2-3 ամիս է (ինտենսիվ և ոչ ինտենսիվ):
Ի դեպ, առաջին դասն անվճար է:
Եթե որոշակի չափով տիրապետում եք իսպաներենին, ապա դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել բանավոր և գրավոր թեստ` Ձեր իսպաներենի մակարդակը պարզելու համար:
Ինչպես նաև, մեզ մոտ կարող եք մասնակցել DELE (Diplomas español como Lengua Extranjera) միջազգային քննության վերապատրաստման դասընթացներին: Համապատասխան նյութերով հագեցած դասերի շնորհիվ` ուսանողներն արագ ձեռք են բերում քննությունը հաջող հանձնելու համար անհրաժեշտ հմտություններ: Դասավանդման ընթացքում կատարվող հաճախակի թեստավորումներն ապահովում են դիմորդի առաջադիմությունը: